ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Այվազովսկին քիչ էր մնում ծեծեր Չեխովին

Այվազովսկին քիչ էր մնում ծեծեր Չեխովին
24.06.2024 | 09:53

Մոսկվայում Այվազովսկու ցուցահանդեսն է: Ժողովուրդը վրա է տվել հաղորդակցվելու գեղեցիկի հետ: Բայց քչերը գիտեն, որ Այվազովսկին քիչ էր մնում ծեծեր Չեխովին, որի հետ բարեկամություն էր անում:

Դեպքը հետևյալն է. Չեխովը Ղրիմում այցելում է իր ընկերոջը, իսկ հետո այնպիսի բան է գրում, այնպիսի բան...ես էլ լինեի՝ կծեծեի: Ափսոս, որ Այվազովսկին չի արել այդ բանը: Պարզապես նա չի հասցրել կարդալ Չեխովի1888 թ. հուլիսի 22 - ի այս նամակը.

«Երեկ ես եղա «Շահ Մամայում»՝ Թեոդոսիայից 25 վերստ հեռու գտնվող Այվազովսկու կալվածքում:

Շքեղ կալվածք է, ինչ - որ չափով՝ հեքիաթային. այդպիսի կալվածք, հավանաբար, կարելի է Պարսկաստանում տեսնել:

Այվազովսկին 75-ամյա առույգ ծերուկ է, որը բարեհոգի «արմյաշկայի» և հոգնած հովվապետի խառնուրդ է, լի է արժանապատվությամբ, փափուկ ձեռքեր ունի և դրանք մեկնում է գեներալական ձևով: Խորամիտ չէ, բայց բարդ և ուշագրավ բնավորություն ունի: Նա զուգակցում է և՛ գեներալի, և՛ հովվապետի, և՛ նկարչի ու հայի, և՛ պարզամիտ պապիկի, և՛ Օթելլոյի հատկանիշները:

Ամուսնացած է երիտասարդ և շատ գեղեցիկ մի կնոջ հետ, որին «աքցանով» է պահում: Սուլթանների, շահերի և ամիրաների է ճանաչում:

Գլինկայի հետ գրել է «Ռուսլանը և Լյուդմիլան»: Ընկերություն է արել Պուշկինի հետ, բայց Պուշկին չի կարդացել: Կյանքում նա ոչ մի գիրք չի կարդացել:

Երբ նրան առաջարկում էին գիրք կարդալ՝ ասում էր. «Ինչո՞ւ կարդամ, եթե սեփական կարծիք ունեմ»:

Ես նրա տանը մնացի ամբողջ օրը և ճաշեցի: Ճաշը տևական էր, ձգձգված, անվերջանալի բաժակաճառերով»:

Մարիա Չեխովա (1863-1957), մանկավարժ, Ա. Պ. Չեխովի քույրը

Հ. Գ. 1. Մարիա Չեխովայի «սպառնալիքը», թե Այվազովսկին կարող էր ծեծել Չեխովին՝ մտացածին է, որովհետև այս հուշը Չեխովը գրել է տնեցիներին ուղղված նամակում, որն այն տարիներին չի հրապարակվել: Կարծում եմ՝ Չեխովը հայերից կարող էր ծեծ ուտել նախ և առաջ «արմյաշկա» արհամարհական բառի համար:

2. Այվազովսկու երկրորդ, գեղեցիկ կինը Աննա Բուռնազյանն էր (1867-1944), որի հետ նա ամուսնացել էր 1882 թ., երբ 65 տարեկան էր, իսկ Աննան՝ 25:

3. Թեմայի մեջ փոքր-ինչ «խորանալու» առիթ տվեց Ծովինար Պողոսյանը, որի էջում էլ տեսա Չեխովի նամակի ռուսերեն տարբերակը:

4. 19-ամյա Այվազովսկին և 37-ամյա Պուշկինը միմյանց են ներկայացվել Սանկտ Պետերբուրգում, Ակադեմիայի 1836 թ. ցուցահանդեսում: Հետագայում նկարիչը բազմիցս անդրադարձել է բանաստեղծի կերպարին: Ամենանշանավորը Իլյա Ռեպինի հետ համատեղ ստեղծած կտավն է՝ «Պուշկինի հրաժեշտը ծովին» (1877):

Կարլ Յալանուզյան

Դիտվել է՝ 9191

Մեկնաբանություններ